ՔՊ-ն Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու

ՔՊ-ն Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը որոշել է ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու: Այս մասին հայտնի է դարձել Ազատության հրապարակում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքին, որը կուսակցության առաջին համապետական համագումարն էր:

«2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում պետական կառավարման համակարգը փոխվեց: Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն: Ամենաէական փոփոխությունն այն է, որ զգալիորեն կրճատվել են նախագահի լիազորությունները և պետության համար ամենակարեւոր որոշումները կայացնելու լծակները կենտրոնացել են վարչապետի ձեռքում: 2018 թվականից պետության առաջին դեմքը լինելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը, ով նշանակելու է նախարարներ և կառավարելու է երկիրը: Այսիպիսով՝ ՔՊ-ի վարչությունը, քննարկելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը և կուսակցության հետագա անելիքները՝ որոշեց Քաղաքացիական պայմանագիր կուսակության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու, Նիկոլ Փաշինյանին լիազորել սկսել ստվերային կառավարության ձեւավորում, Ստվերային կառավարության ձևավորման վերաբերյալ սկսել քննարկումներ Հայաստանի ևսփյուռքի հանրության ներկայացուցիչների հետ»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը պիտի ստանա ԱԺ համաձայնությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---