Ծանրորդուհի Վարդանյանը 5-րդն է Պարալիմպիկ խաղերում (վիդեո)

Ծանրորդուհի Վարդանյանը 5-րդն է Պարալիմպիկ խաղերում

PanARMENIAN.Net - Ռիո-դե-Ժանեյրոյում ընթանում են 2016-ի պարալիմպիկ խաղերը:

55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի ծանրորդուհի Գրետա Վարդանյանը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումը. մարզուհին բարձրացրել է 90, 95 և 96 կգ-ոց ծանրաձողերը, հայտնում է Sputnik Արմենիան:

Արդյունքում Վարդանյանը գրավել է 5-րդ տեղը:

Ռիո դե Ժանեյրոյի Պարալիմպիկ օլիմպիական խաղերում Հայաստանը երկու մասնակից ունի. ծանրորդ Գրետա Վարդանյանը (Գյումրի) և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը (Երևան):

2012-ին Լոնդոնի Պարալիմպիադային Հայաստանը նույնպես ներկայացնում էին ծանրորդ Գրետա Վարդանյանը և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Վարդանյանը 7-րդ տեղն էր գրավել, 2008-ին նա մրցել է նաև Պեկինում, իսկ Հովակիմյանը Լոնդոնի մրցաշարում անձնական ռեկորդ է գրանցել, սակայն եզրափակիչ փուլ չի անցել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---