ԱՄՆ դեսպանատունն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տուն են կառուցում Սիսավան գյուղում

ԱՄՆ դեսպանատունն ու  «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»
տուն են կառուցում Սիսավան գյուղում

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կամավորները միացել են Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի թիմին՝ մասնակցելու Արարատի մարզի Սիսավան գյուղում բնակվող Ալոյանների տան շինարարական աշխատանքներին:

ԱՄՆ դեսպանատան և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի միջև համագործակցությունը սկսվել է 2008-ին: Ամեն տարի ԱՄՆ դեսպանատան «Աջակցող Ձեռքեր» կամավորական կազմակերպությունը «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի հետ համատեղ իրականացնում են միջոցառում, որի միջոցով դեսպանատան աշխատակիցները և ընտանիքի անդամները կարող են օգնել տուն կառուցել անբարենպաստ պայմաններում ապրող հայ ընտանիքների համար:

Ալոյանների ընտանիքը բաղկացած է 11 անձից: Սարգիսը և իր կինը՝ Անին, իրենց երկու երեխայի հետ, ապրում են Սարգիսի ծնողների և եղբայրների ընտանիքների հետ. 11 անձ՝ երեք սենյակում: Մեծ ընտանիքը Սարգիսի և նրա ընտանիքի համար տուն սկսել է կառուցել չորս տարի առաջ:

«Երևի թե ամեն մարդու նվիրական երազանքն է տուն ունենալը: Որպես երկու երեխայի հայր, ես հուսահատվում էի, թե չեմ կարող բավարար կենցաղային պայմաններ ապահովել իմ փոքրիկների համար: Անհնար է նկարագրել այն երջանկությունը, որ մենք զգում ենք ամեն օր՝ տեսնելով, թե ինչպես է առաջ ընթանում մեր տան շինարարությունը և զգալ, որ շուտով, շատ շուտով կտեղափոխվենք նոր տուն»,- ասել է Սարգիսը:

«Դեռ 2016թ.-ի գարնանը այս տունն ընդամենը պատեր և ծածկ ուներ: Այսօր արդեն շինարարությունն ավարտին է մոտենում, և, այժմ, ներկարարական աշխատանքներ են իրականացվում: ԱՄՆ դեսպանատունը մեր առաքելությանը միացել է 2008-ից: Եվ այժմ, մեր գործընկերների, կամավորների, աջակիցների ամուր համոզմունքների և նվիրումի շնորհիվ է, որ Ալոյանները և բազում հայ ընտանիքներ վայելում են տուն ունենալու բերկրանքը», - ասել է Ֆուլեր տնաշինական կենտրոնի նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2009-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը սեպտեմբերի 11-ը հռչակեց որպես Ծառայության և Հիշատակի ազգային օր՝ ի հիշատակ Նյու Յորքում 9/11 տեղի ունեցած հարձակումների: 2016-ին, երբ ամերիկայի ժողովուրդը նշում է այդ դաժան ավերածության 15-րդ տարելիցը, ԱՄՆ դեսպանատունն այդ օրը հիշատակում է «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի հետ` նոր հույս տալով նոր տուն տեղափոխվող Ալոյանների ընտանիքին կառուցել նոր ու պայծառ ապագա:

Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Փոխառություններն օգտագործվում են նոր ընտանիքների աջակցելու համար՝ դառնալով ֆինանսական կայունության հիմք:

Մինչ օրս Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» աջակցել է 500-ից ավելի ընտանիքի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---