Պակիստանում պայթյուն է որոտացել տոնական աղոթքի ժամանակ. Կան տուժածներ

Պակիստանում պայթյուն է որոտացել տոնական աղոթքի ժամանակ. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Պակիստանի Շիքարպուր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել տոնական աղոթքի ժամանակ: Տուժել է 10 մարդ, այդ թվում 2 ոստիկան, հայտնում է Gazeta.ru-ն Dawn-ի վրա հղումով:

Ըստ ոստիկանության, հարձակումը կատարել են մահապարտ ահաբեկիչները: Նրանք չորսն են եղել: Մահապարտներից մեկը գործի է դրել պայթուցիկը, երկրորդը փախել է պատահարի վայրից: Արդյունքում տուժել է 10 մարդ:

Մյուսները չեն կարողացել հարձակումն իրագործել, քանի որ ոստիկանությունը հասցրել է կանգնեցնել նրանց մուտքի մոտ` կասկածելի համարելով: Նրանք ևս փորձել են թաքնվել, սակայն ահաբեկիչներից մեկին ձերբակալել են, մյուսը սպանվել է:

Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Սեպտեմբերի 2-ին անհայտ զինյալները Պակիստանի Պեշավար քաղաքից ոչ հեռու հարձակվել էին քրիստոնյա համայնքի վրա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---