Սիրիայի բանակը հայտնել է Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռ խոցելու մասին

Սիրիայի բանակը հայտնել է Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռ խոցելու մասին

PanARMENIAN.Net - Սիրիայի բանակը հայտարարել է, որ Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռ է խոցել, ինչպես նաև անօդաչու թռչող սարք, հայտնել է Reuters-ը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Սիրիայի տարածքում այն բանից հետո, երբ Իսրայելը գրոհել է Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը երկրի հարավում:

Ինչպես հայտնել է Սիրիայի պետական SANA գործակալությունը, Իսրայելի ռազմական ինքնաթիռը մոտ 01:00-ին գրոհել էր սիրիական բանակի դիրքերը Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Քւնեյրա քաղաքի մոտ, որի բնակիչները հեռացել են, որից հետո ինքնաթիռն ու անօդաչու սարքը ոչնչացվել են: Օդաչուների ճակատագիրն անհյատ է:

Այլ մանրամասներ դեռ չկան:

Իսրայելյան կողմը դեռ չի հաստատել, որ ինքնաթիռ է կորցրել:

Ավելի վաղ` սեպտեմբերի 5-ին, Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերին, երբ սիրիական հրետանու արկը պատահաբար պայթել էր Գոլանի բարձունքներում: Հարվածների նախորդ «փոխանակումը» գրանցվել էր օգոստոսի 22-ին, երբ Իսրայելը ավիացիան օդ բարձրացրեց ականանետային գնդակոծությունից հետո, որը, սակայն, պատահական բնույթ էր կրում Սիրիայում ներքին մարտերի հետևանքով:

Իսրայելցի զինվորականների տվյալներով, 80-կիլոմետրանոց սահմանին Դամասկոսի զորքերից բացի կռվում են մոտ 50 տարբեր խմբավորման զինյալներ, այդ թվում ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Իսլամական պետության» ահաբեկիչները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---