Իսրայելը հերքում է Սիրիայում ինքնաթիռի կորուստը. Սիրիական բանակը պնդում է իրենը

Իսրայելը հերքում է Սիրիայում ինքնաթիռի կորուստը. Սիրիական բանակը պնդում է իրենը

PanARMENIAN.Net - Իսրայելի ավիացիան կորուստներ չի կրել Սիրիայում սեպտեմբերի լույս 13-ի գիշերն իրականացրած գործողության ժամանակ, թեև հրթիռակոծվել է ցամաքից զենիթային հրթիռներով: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գործակալության զրուցակիցն այդպիսով հերքում է պետական սիրիական SANA գործակալության հաղորդագրությունը, որի տվյալներով Իսրայելի ՌՕՈւ-ն ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք է կորցրել Գոլանի բարձունքներում Սիրիայի կառավարական բանակի դիրքերը ռմբակոծելիս:

«Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Սիրիայից «ցամաք-օդ» դասի 2 հրթիռ է արձակվել, երբ մեր ավիացիան գրոհում էր սիրիական հրետանու դիրքերը: Միջադեպերից ոչ մեկի ժամանակ Իսրայելի ՌՕՈւ թռչող սարքերի անվտանգությունը չի վտանգվել»,-ասել է մայոր Արյե Շալիկարը:

«Միանգամայն կեղծ հայտարարություններ»,-ասել է նա սիրիական հրապարակումների ժամանակ:

Ինչպես հայտնել էր Սիրիայի պետական SANA գործակալությունը, Իսրայելի ռազմական ինքնաթիռը մոտ 01:00-ին գրոհել էր սիրիական բանակի դիրքերը Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Քւնեյրա քաղաքի մոտ, որի բնակիչները հեռացել են, որից հետո ինքնաթիռն ու անօդաչու սարքը ոչնչացվել են: Օդաչուների ճակատագիրն անհյատ է:

Մինչդեռ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ հաստատում է իսրայելյան ինքնաթիռի և անօդաչու սարքի խոցումը Կունեյթրա գավառում: «Իսրայելի ինքնաթիռները գրոհեցին մեր դիրքերը Կունեյթրայում: Մեր ՀՕՊ ուժերը կրակ բացեցին և խոցեցին մարտական ինքնանթիռն ու անօդաչու սարքը Սասաա ավանից ոչ հեռու»,-ասվում է հայտարարության մեջ:

Ընթերցեք նաև. Սիրիայի բանակը հայտնել է Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռ խոցելու մասին

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---