Վալենբերգի հիմնադրամը ներկայացրել է Ցեղասպանության մասին էլեկտրոնային գրքի անգլերեն տարբերակը

Վալենբերգի հիմնադրամը ներկայացրել է Ցեղասպանության մասին էլեկտրոնային գրքի անգլերեն տարբերակը

PanARMENIAN.Net - Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը ներկայացրել է «Լռեցված ցեղասպանություն» էլեկտրոնային գրքի անգլերեն տարբերակը, որն իսպաներենով գրել է արգենտինացի հեղինակ Սուլիմ Գրանովսկին:

Գրքի իսպաներեն տարբերակը խմբագրվել և հրապարակվել է հիմնադրամի կողմից դեռևս 2010-ին: Գիրքը պատմում է 1915թ. հայերի զանգվածային բնաջնջման մասին: Ինչպես և հիմնադրամի մյուս գրքերը, այս գիրքը ևս ազատ է օգտագործման համար:

Մեկնաբանելով իր գիրքը` գրող Գրանովսկին ասել է, որ Օսմանյան կայսրությունում հայերն ու թուրքերը խաղաղ գոյակցել են մոտ 600 տարի, սակայն այդ «հաշտությունը կեղծ է եղել»:

«Կոստանդնուպոլսի շենքերի մեծ մասը հայ ճարտարապետներն են կառուցել: Գլխավոր մզկիթների հեղինակները ևս հայ ճարտարապետներն են: Հայ պաշտոնյաները եղել են թուրքական իշխանության խորհրդատուները: Այնուամենայնիվ, այդ հաշտությունը կեղծ էր, և հայերին մի շարք փորձություններ էին սպասում դեռ մինչև 1915-ի Ցեղասպանությունը: Ընդամենը մի քանի տարում` 1895-ից ի վեր սուլթան Աբդուլ Համիդը, «Կարմիր սուլթանը», ինչպես նրան կոչում էին արյունարբու գործողությունների համար, սկսեց 300.000 հայերի ոչնչացումը: Համիդի դարաշրջանում «ցանկացած մահմեդական թույլտվություն ուներ ստուգելու իր թրի սրությունը հայ քրիստոնյայի պարանոցին»,-պատմել է գրքի հեղինակը:

Ռաուլ Վալենբերգի հիմնադրամը հովանավորում է նաև մի շարք նախագծեր, որոնք միտված են հայ ժողովրդի պատմության, մասնավորապես, Հայոց ցեղասպանության շրջանի բացահայտմանը: Մասնավորապես, հիմնադրամը նախաձեռնել է այն թուրքերի ու քրդերի մասին տեղեկությունների հավաքագրումը, որոնք Ցեղասպանության տարիներին օգնության ձեռք են մեկնել հայերին: Այդ նախագծի շրջանակում արդեն 180 մարդ է հայտնաբերվել, սակայն հետազոտությունները, որոնք ղեկավարում է Քլարկի համալսարանի (Մասաչուսեթս) պրոֆեսոր Թաներ Աքչամը, շարունակվում են:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---