ՀՀԿ-ական. Կարեն Կարապետյանն ազատ է կադրային և ծրագրային քաղաքականության մեջ

ՀՀԿ-ական. Կարեն Կարապետյանն ազատ է կադրային և ծրագրային քաղաքականության մեջ

PanARMENIAN.Net - Կառավարության կազմի հետ կապված քննարկումները շարունակվում են. Կարեն Կարապետյանին տրվել է ազատություն թե կադրային, թե ծրագրային քաղաքականության մեջ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:

Պատասխանելով Հովիկ Աբրահամյանի գլխավոր ձախողման մասին հարցին` նա նշել է. «Այդ թեմային մենք արդեն անդրադարձել ենք: Դա Հովիկ Աբրահամյանի ինքնագնահատում էր, որը գոհ չէր ինքն իր տեմպերից: Բավականին քրտնաջան աշխատանք է կատարել, համենայն դեպս դա չէր գոհացնում կառավարությանը և վարչապետին, վարչապետը խնդրանքով դիմել էր իր հրաժարականի համար»:

Անդրադառնալով ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը` Բաղդասարյանն ասել է, որ դրա մասին կոնկրետ կխոսեն արդեն հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո: Միաժամանակ Վ. Բաղդասարյանը հավելել է, որ ազգային համաձայնության կառավարության հիքմերն արդեն դնում են:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո կշարունակի աշխատել Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցությանն ղեկավարն ասել է, որ կաշխատի, կտրվեն գնահատականներ:

Խոսելով Կ. Կարապետյանի ծրագրային դրույթների մասին, նա ասել է, որ արդեն իսկ հայտարարվել է, որ ծրագիրը բաղկացած է լիենլու երկու փուլից՝ առաջնային, երկրորդային:«Կլինի քննարկում, արդյունքում կլինեն այն պահանջները, որոնք մենք ունենք»,- հավելել է նա:

Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ է եղել շատ կարճ ժամանակահատված՝ 2010-ի դեկտեմբերի 17-ից մինչև 2011-ի հոկտեմբերի 28-ը: Այդ ընթացքում նա մի քանի էական որոշումներ ընդունեց: PAN-ը վերհիշել է՝ ինչ է արել ՀՀ 14-րդ վարչապետը դեռևս որպես քաղաքապետ պաշտոնավարած տարիներին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---