Գովազդն արգելափակող AdBlock Plus-ն այժմ ինքը գովազդ կվաճառի

Գովազդն արգելափակող AdBlock Plus-ն այժմ ինքը գովազդ կվաճառի

PanARMENIAN.Net - Գովազդի արգելափակման AdBlock Plus ծառայությունը որոշել է ինքը գովազդ վաճառել: Դրա համար կբացվի առանձին հարթակ: Ենթադրվում է, որ վաճառված գովազդը կտեղադրվի արգելափակվածի փոխարեն:

Ըստ ծրագրի պայմանների, եկամտի 80 տոկոսը կստանա կայքի սեփականատերը, մնացածը AdBlock Plus-ի հետ համագործակցող գործակալություններն ու ինքը ծառայությունը, հայտնում է Meduza-ն:

«Գովազդի արգելափակումը կիրականացվի մեր մասնակցությամբ կամ առանց մեզ: Մենք աշխատում ենք մի փոքր փոխել իրավիճակը, որի դեպքում արգելափակվում է գովազդի 100 տոկոսը: «Ընդունելի գովազդը շրջադարձ է դեպի այն կողմ, որը մեզ լավագույնն է թվում»,-ասում են Adblock Plus-ում:

AdBlock Plus-ը բրաուզերի հավելված է, ինչպես նաև բջջային սարքերի բրաուզեր, որոնք արգելափակում են գովազդը: 2011-ից գործում է «Ընդունելի գովազդի» ծրագիրը` կայքերի սեփականատերերը կարող են փողով կամ առանց գումարի, պայմանավորվել ծառայության հետ, որպեսզի իրենց գովազդը չարգելափակվի: Գովազդի վաճառքի համար նախատեսված նոր հարթակը թույլ կտա միանալ ծրագրին մեծ թվով կայքերի:

Այժմ AdBlock Plus-ի կարգաբերումներում կարելի է անջատել նույնիսկ «ընդունելի» գովազդը: Հայտնի չէ`արդյոք դրանից հետո կփոխվեն գովազդի վաճառքի հարթակները:

Գովազդի ևս մեկ խոշոր արգելափակող AdBlock-ը նույնպես մասնակցում է «ընդունելի գովազդ» ծրագրին: Նրա գովազդ վաճառելու մտադրության մասին տեղեկություն չկա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---