Ֆրանսահայ նկարիչ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը՝ Երևանում

Ֆրանսահայ նկարիչ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը՝ Երևանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին` ժամը 15:00-ին, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի ֆրանսահայ նկարիչ Ասիլվայի անհատական ցուցահանդեսը` ՀՀ մշակույթի նախարարության և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ցուցադրությունը նվիրվում Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:

Կներկայացվի նկարչի տարբեր տարիների ստեղծած մոտ 40 աշխատանք:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 4-ը:

Արմատներով հայ Ասիլվան (Սիլվա Առաքելյան) ծնվել է Ստամբուլում, ավարտել է տեղի Հինդլյան դպրոցը, ապա տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ ուսումը շարունակել է «Նոտր Դամ դը Սիոն» դպրոցում, այնուհետև՝ Սորբոնի համալսարանում մաթեմատիկա և փիլիսոփայություն է ուսումնասիրել: Նկարել սկսել է արդեն հասուն տարիքում: Հեղինակ է մի քանի աշխատության, որտեղ ուսումնասիրել է «ոսկե հատման» սկզբունքի օգտագործումը Ռեմբրանդտի և Սյորայի կտավներում: Ստեղծագործում է հիմնականում աբստրակտ գեղանկարչության բնագավառում: Գործերին բնորոշ են արդիական ազատ ձևերի ճարտարապետական դինամիկ կառույցն ու գունային ներդաշնակությունը:

Նկարիչը փոխկապակցում է մաթեմատիկական և փիլիսոփայական հայացքները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր: Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և համարվում ձեռքբերումներ՝ պետությունների և թանգարանների համար:

Նա տարբեր տարիների ղեկավարել և ղեկավարում է Փարիզում գործող մի շարք մշակութային կազմակերպություններ, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության» հիմնադիրն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---