Վրացական ևս մեկ կուսակցություն էթնիկ փոքրամասնությունների համար վրաց լեզվի ուսուցում է խոստանում

Վրացական ևս մեկ կուսակցություն էթնիկ փոքրամասնությունների համար  վրաց լեզվի ուսուցում է խոստանում

PanARMENIAN.Net - Վրացական «Իրակլի Ալասանիա–Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշ հարցումների արդյունքների համաձայն քաղաքական այն ուժերից է, որը խորհրդարանական ընրություններից հետո 5%-անոց անցումային սանդղակը հաղթահարելու և համապատասխանաբար 2016-ի խորհրդարանի կազմում հայտնվելու մեծ հավանականություն ունի:

Վրաստանում 2016-ին երկրի իշխանությունները փոփոխեցին Ընտրական համակարգը: Անցկացրած մանիպուլացիայի հետևանքով փոփոխված են երկրի ընտրաշրջանների սահմանները:

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները:

Մի քանի օր առաջ կուսակցությունը հրապարակեց նախաընտրական ծրագիրն ու թեկնածուների 200 հոգանոց ցուցակը: Թեկնածուների ցուցակի հետ ծանոթանալուց հետո պարզվում է, որ այնտեղ ազգությամբ մեկ հայ թեկնածու է՝ համամասնական ցուցակի 21-րդ համարի ներքո ընդգրկված Միքայել Ավագյանը, հայտնում է Վրաստանի հայ համայնքը:

«Իրակլի Ալասանիա–Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուների ցուցակում 3 ադրբեջանցու ազգանուն է նշվում՝ Կասիմով Բաիրամ՝ Բոլնիսի ընտրական շրջանի մեծամասնական թեկնածու և 2 ադրբեջանցի թեկնածու՝ համամասնական ցուցակով:

Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ կուսակցության ծրագրի քաղաքականությանը, այն արդեն հիշատակված կուսակցությունների քաղաքականությունից էականորեն չի տարբերվում: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ կուսակցությունների մեծամասնության նախաընտրական ծրագրի այն հատվածը, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, գրել է նույն մարդը, ասվում է համայնքի տարածած հաղորդագրությունում:

Ահա թե ինչ է խոստանում երկրի ազգային փոքրամասնություններին այդ կուսակցությունը՝ «...Կբարելավի էթնիկ փոքրամասնությունների համար պետական լեզվի ուսուցումն ու նրանց կրթական աջակցության ծրագիրը,կրթական համակարգում պետք է լինի քաղաքացիական ինտեգրման ու ժողովրդավարական մշակույթի զարգացման հարցերի ակտիվացում՝ նկատի ունենալով դպրոցական քաղաքացիական կրթության հետագա զարգացումը, ներառյալ կրթության աջակցումը, պետական լեզվի ուսուցման գործընթացի հզորացումն էթնիկ փոքրամասնություններով բնակելի, նաև օկուպացված տարածքներում և երկրի սահմաններից դուրս գտնվող վրացական համայնքներում...»:

Կարդացեք նաև՝«Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումները. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության ծրագիր ունեն

Ախալքալաքը զրկվել է օրենսդրական մարմնում օրինական ներկայացուցիչ ունենալու իրավունքից

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---