Ջինսե գործվածք ՀՀ ներկրել պատրաստվող ընկերությունը կազատվի մաքսատուրքից

Ջինսե գործվածք ՀՀ ներկրել պատրաստվող ընկերությունը կազատվի մաքսատուրքից

PanARMENIAN.Net - Գործադիրի սեպտեմբերի 15-ի որոշմամբ «Նանման» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ընկերությունն իր արտադրական գործունեությունն ապահովելու համար նախատեսում է Չինաստանից ներմուծել ջինսե գործվածք (դենիմ), որն, ըստ ընկերության, ԵՏՄ անդամ երկրներում չի արտադրվում:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասված է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Շանթ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ արտոնությունները տրամադրելու համար պետք է լինի ձևակերպված խաղի կանոն՝ ուղղված գործընթացի դյուրացմանը: Կարապետյանը, մեկ անգամ ևս անդրադառնալով ՊԵԿ-ին տրված հանձնարարականին, ընդգծել է, որ այն, ըստ էության, նոր հանձնարարական չէ, այլ ՊԵԿ-ը պետք է կատարի իր գործառույթները:

Կարդացեք նաև՝ Վարչապետ. Անապահով խավը գազի ու էլէներգիայի համար պիտի ավելի քիչ մուծի՝ այլ սպառողների հաշվին

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---