Երևանում 130 վթարային շքապատշգամբ է նորոգվելու 2016-ին

Երևանում 130 վթարային շքապատշգամբ է նորոգվելու 2016-ին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 65 բազմաբնակարան շենքերում նախատեսվել է նորոգել վթարային 130 շքապատշգամբ:

Քաղաքապետարանը հայտնել է, որ տարեկան ծրագրում ներառվել են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր, ինչպես շինարարության տեսակետից, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգությունն ապահովելու նկատառումով:

Հունիսից մեկնարկած այս գործընթացի շրջանակում մինչ օրս արդեն իսկ նորոգվել է 85 շքապատշգամբ:

Նշվում է, որ որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները պետք է նորոգվեն բնակիչների ուժերով և միջոցներով, սակայն, հաշվի առնելով, որ դա ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, քաղաքապետարանն է ստանձնել նշված գործառույթը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---