ՀՀ-ում ինտերնետային խաղերի արտոնագրման բարդացումն ուժի մեջ կարող է մտնել 2017-ի հունիսի 1-ից

ՀՀ-ում ինտերնետային խաղերի արտոնագրման բարդացումն ուժի մեջ կարող է մտնել 2017-ի հունիսի 1-ից

PanARMENIAN.Net - Ինտերնետային շահումով խաղերը բարդ լիցենզավորման ոլորտ տեղափոխելուց հետո «Շահումով խաղերի մասին» օրենքում փոփոխություններ են անհրաժեշտ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:

Առաջարկվում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2017թ.-ի հունիսի 1-ից:

«Քանի որ ինտերնետային շահումով խաղերը ժամանակին եղել են պարզ լիցենզավորման ենթակա, հիմա՝ ոչ, առաջարկվում է սպասել օրենքը ուժի մեջ դնելու հարցում, որպեսզի մարդիկ վերաձևակերպեն իրենց պարզ լիցենզիաները բարդով: Այս գործընթացը չի պահանջելու հավելյալ տուրքեր»,- նշել է Սաֆարյանը, գրում է Tert.am-ը:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանըհետաքրքրվել է «Որքան ես եմ հասկանում՝ լիցենզավորումը չի կարող դառնալ հարկային գործիք: Մենք կարող ենք լիցենզավորել՝ թույլ տալ, բայց հետո այդ սուբյեկտը կարող է հայտնվել հարկային այլ ոլորտում: Արդյոք խոսքը հենց այս մասի՞ն է»:

Սաֆարյանը համաձայնել էհարցադրման հետ՝ նշելով, որ կան գործունեություններ, որոնց համար տուրքերը տարին մեկ անգամ են վճարվում:

«Բոլոր խաղատները լիցենզավորվում էին, բացառությամբ՝ ինտերնետային խաղերի: Փողերի լվացման, միջազգային ստանդարտներին համապատասխանելու տեսանկյունից ընդունվեց փոփոխությունը, որ լինի բարդ լիցենզավորում: Հիմա փաստն ընդամենը արձանագրվում է»,- նշել է փոխնախարարը:

Համաձայն ԱԺ ընդունված օրինագծի համաձայն՝ ինտերնետ կազինոների արտոնագրման գործընթացը կդառնա նույնքան խիստ, որքան սովորական կազինոներինը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---