Ֆրանսիայի Դիժոն քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել. Կան բազմաթիվ տուժածներ

Ֆրանսիայի Դիժոն քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել. Կան բազմաթիվ տուժածներ

PanARMENIAN.Net - 14:40- Ֆրանսիական Դիժոն քաղաքի քաղաքապետ Ֆրանսուա Ռեբսամենը BFMTV հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ բնակելի շենքերից մեկում պայթյունի հավանական պատճառը գազի արտահոսքն է: Նա նաև նշել է, որ հստակ պատճառը դեռևս անհրաժեշտ է պարզել, սակայն ահաբեկչության վարկածը բացառվում է:

Քաղաքապետի խոսքով` փրկարարները փլուզված շինությունից ութ տուժածի են տարհանել, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում:

Շարունակվում են փլատակների տակ մնացած մարդկանց որոնումները, և փրկարարական աշխատանքներում ներգրավված են կինոլոգները:

12:45-Ֆրանսիական Դիժոն քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ։ Francetvinfo-ին հղումով ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:15-ին:

Ըստ նախնական տվյալների` «շատ մարդիկ վնասվածքներ են ստացել», իսկ շինության մի մասը փլուզվել է:

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, պայթյունի պատճառները պարզվում են:

2016-ի սեպտեմբերի 2-ին Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտարարեց երկրում նոր ահաբեկչությունների մեծ հավանականության մասին: Մոլենսը կարծում է, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի թուլացման պատճառով Ֆրանսիա կվերադառնան գրոհայինների շարքերում կռված քաղաքացիները: «Մի օր մենք այդպիսի մարդկանց ներհոսքի փաստի առջև կկանգնենք Ֆրանսիայում, իրենց ընտանիքների հետ»,-զգուշացրել է դատախազը:

Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալների, այժմ Սիրիայի տարածքում և Իրաքում գրոհայինների շարքերում Ֆրանսիայի մոտ 700 քաղաքացի կա: Ինչպես օգոստոսի 23-ին հայտարարել է ՆԳ նախարար Բերնար Կազնյովը, միայն մեկ ամսում հատուկ ծառայությունները ձերբակալել են 7 անձի ահաբեկչության մեղսակցության կասկածանքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---