ՄԱԿ. Թուրքիան առաջատար է ընդունած փախստականների թվով

ՄԱԿ. Թուրքիան առաջատար է ընդունած փախստականների թվով

PanARMENIAN.Net - Թուրքիան առաջատար է առավելագույն թվով փախստականներ ընդունած երկրների թվում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ տեղեկատվական կենտրոնի մարոքյան գրասենյակի ղեկավար Ֆեթհի ադ Դեբադին Ռաբաթում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Ըստ Ադ Դեբադիի. Թուրքիային հաջորդում են Պակիստանը, Լիբանանը, Իրաքը, Եթվպիան, Հորդանանը, Քենիան, Ուգանդան, Չադն ու Սուդանը, հայտնում է Trend-ը Anadolu-ի վրա հղումով:

Ադ Դեբբադին նշել է, որ ամեն րոպե աշխարհում փախստական կամ վերաբնակ է դառնում 24 մարդ:

Ըստ թուրքական Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության, երկրում այսժմ 3 մլն սիրիացի փախստական կա: Ըստ այդ կառույցի, Թուրքիան ավելի քան 10 մլրդ դոլար է ծախսել փախստականների վրա:

ԵՄ-Անկարա համաձայնագրով Թուրքիայի տարածքով Հունաստան անցած բոլոր ապօրինի ներգաղթյալները վերադարձվելու են Թուրքիա, իսկ նրանց փոխարեն սիրիացի օրինական փախստականներ են անցնելու։ Բացի այդ, համաձայնագրով Թուրքիան ևս 3 մլրդ եվրո էր ստանալու։ Թուրքիայի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր է դարձել փախստականների շուրջ համաձայնագրի շրջանակներում: Այս պայմանավորվածության համաձայն՝ Բրյուսելը հնարավորություն կստանա Թուրքիա վերադարձնել ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին: Դրա դիմաց Անկարան ֆինանսական օգնություն է ստանալու եվրապացիներից, իսկ Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն են ստանալու 90 օր ժամկետով ազատորեն մուտք գործել Շենգենյան գոտու տարածք:

Ընթերցեք նաև. Հունաստանի վարչապետ. Թուրքիան պահել է խոստումը` փախստականների թիվը նվազել է

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---