Թուրքիայում 175 նոր բանտ կկառուցեն

Թուրքիայում 175 նոր բանտ կկառուցեն

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները նախատեսում են առաջիկա 5 տարիվա ընթացքում կառուցել 174 բանտ, որպեսզի կարողանան տեղավորել աննախադեպ թվով դատապարտյալներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը։

Panorama.am-ը Washington Post-ին հղումով գրում է, որ չնայած բացահայտորեն չի հայտարարվում, սակայն այս որոշումը, ամենայն հավանականությամբ, կապված է հուլիսի 15-ին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո սկսված համազգային զտումների հետ։

Հեղաշրջման փորձից հետո իշխանությունները ձերբակալել են տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, ում Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի իրականացման մեջ։Ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ ամիս ձերբակալվել է 35 հազար մարդ, որից 17 հազարը պաշտոնապես ազատազրկվել է։

Փաստաբան Գյուլ Օլթայը Hurriyet-ին ասել է, որ 3 հոգու համար նախատեսված մեկ խցում պահվում է 6 մարդ։

«Բանտերը գերծանրաբեռնված են։ Սակայն իրավիճակը լուծելու փոխարեն, պետությունը նախատեսում է ազատազրկել ավելի շատ մարդկանց՝ նոր բանտեր բացելով»,-ասել է փաստաբանը։

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---