24  16.09.16 - «Անկախության սերունդ» նվագախմբի և երգչախմբի փորձը

«Անկախության սերունդ». Տոնական համերգին ավելի քան 1100 երիտասարդ երաժիշտ կմասնակցի

«Անկախության սերունդ». Տոնական համերգին ավելի քան 1100 երիտասարդ երաժիշտ կմասնակցի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տոնական մեծ համերգ է սպասվում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Բեմում լինելու է հատուկ տոնի առթիվ կազմավորված ու «Անկախության սերունդ» կոչված համահայաստանյան նվագախումբն ու երգչախումբը, որոնցում ավելի քան 1100 հայ երաժիշտ-կատարող է ընդգրկված: Երիտասարդ երաժիշտները հենց անկախության սերնդի ներկայացուցիչներ են, այն սերունդը, որը ծնվել և ապրում է ինքնիշխան և անկախ Հայաստանում: Նախագծի հեղինակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է: Դրա գաղափարն էր մեկ միջոցառման շրջանակում միավորել հայ պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների, երգչախմբերի և երգիչների Հայաստանի մարզերից և Արցախից: «Անկախության սերունդը» կհամախմբի մարզերում ապրող և երաժշտական կրթություն ստացող երիտասարդների:

Ծրագրում ներառված են հայ կոմպոզիտորների նախկինում և նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ստեղծված, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործություններ:

Նախագծի վրա արդեն տևական ժամանակ է աշխատանում են: Դրա համար վերջին ամիսներին բազմաթիվ փորձեր են իրականացվել: Մինչև վերջին օրերին մայրաքաղաքում վերջնական փորձերը խմբակային փորձեր են արվել Երևանում ու մարզերում: Դրանք անցկացրել են մանկավարժներ. Աշխատանքներում ներգրավված են նաև կոմպոզիտորներ, գործիքավորողներ, խմբավարներ, ռեժիսորներ և կազմակերպչական անձնակազմ: Մասնագիտական պարապմունքների ընթացքում կատարելագործվել են մարզերի և Երևանի պատանի և երիտասարդ կատարողների վարպետությունն ու կատարողական հմտությունները: Արդեն մի քանի օր է՝ բոլոր մասնակիցները Երևանում են, ընդհանուր փորձեր են անցկացվում, որոնց արդյունքում էլ կիրականացվի բուն համերգային ծրագիրը:

Երևանում գտնվելու այս օրերին մարզերի մասնակիցները փորձերին զուգահեռ նաև մայրաքաղաքի թանգարաններ և մշակութային այլ օջախներ են այցելում:

Համերգին մենակատարներ էլ են մասնակցելու. աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան են հրավիրվել հայ կատարողական արվեստի երիտասարդ լավագույն ներկայացուցիչները, ովքեր նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում պատվով են ներկայացնում Հայաստանն ամբողջ աշխարհում: Նրանց թվում են Նարեկ Հախնազարյանը, Գևորգ Հակոբյանը:

Ընդհանուր առմամբ նախագիծը ներառում է Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից մոտ 100 մասնակից, 75 ուսուցիչ, 13 մենակատար: Այս ընթացքում արդեն մոտ 1100 վարպետության դաս է կազմակերպվել մարզերի երաժիշտների համար:

Ծրագրի նպատակներից է նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի պատանի և երիտասարդ երաժիշտների կարողությունների ուսումնասիրումը, վարպետության դասերի միջոցով կատարողական մակարդակի բարձրացումը, և համերգի իրականացումից հետո առաջիկա տարիներին տաղանդավոր երաժիշտ-կատարողներին տարբեր հանրապետական և միջազգային ծրագրերերում ներգրավումը:

Համերգը մեկնարկելու է ժամը 19:00-ին, իսկ մուտքը լինելու է հրավիրատոմսերով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---