Երևանում ռազմական շքերթի փորձի ժամանակ «Բուկ» համակարգեր են ցուցադրվել

Երևանում ռազմական շքերթի փորձի ժամանակ  «Բուկ» համակարգեր են ցուցադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ անկախության օրվան նվիրված ռազմական շքերթի փորձի ժամանակ ռուսական «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ են ցուցադրվել:

Նախկինում ՀՀ սպառազինության կազմում «Բուկ» համակարգերի առկայության մասին չէր հայտարարվում, դրանք առկա չէին նաև ռուսական վարկի հաշվին գնվելիք սպառազինության ցուցակում:

«Բուկ Մ1» համակարգը կարող է հայտնաբերել մինչև 24 թիրախ՝ մինչև 100 կմ հեռավորության վրա: Կախված թիրախի ու կիրառվող հրթիռների տեսակից, համակարգը խոցում է 30 մետրից մինչև 20 կմ բարձրության ու մինչև 35 կմ հեռավորության վրա թիրախներ:

Բերված տեխնիկայի շարքում են նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանները:

Համակարգի մաս են կազմում 9Ա52 կամ 9Ա52-2 մարտական մեքենաները, 9Տ234 կամ 9Տ234-2 տրանսպորտային –լիցքավորող մեքենան, 300 մմ ռեակտիվ արկերը և կրակի կառավարման այլ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև 1Բ44 օդերևութաբանական համալիրը:

Կարդացեք նաև՝ Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան

Բնակիչներին անհանգստացրած կրակոցներն ուսումնական են. Վտանգ չեն ներկայացնում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---