«Վեդոմոստի». Հայկական բանակը 1 դիվիզիոն «Իսկանդեր» է ստացել

«Վեդոմոստի». Հայկական բանակը 1 դիվիզիոն «Իսկանդեր» է ստացել

PanARMENIAN.Net - ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի մենեջերները հաստատել են «Իսկանդեր» համալիրի տրամադրումը հայկական բանակին մեկ դիվիզիոնի քանակով: Նրանք հստակեցրել են, որ «Ռոսօբորոնէքսպորտը» որևէ առնչություն դրա հետ չունի, քանի որ այդ զինատեսակը ձեռք է բերվել ՀԱՊԿ շրջանակում զենքի առաքումների մասին համաձայնագրի հիման վրա` շրջանցելով պետական միջնորդին, գրում է «Վեդոմոստին»:

«Իսկանդեր» համակարգը ցուցադրվել է սեպտեմբերի 21-ի Անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված ռազմական շքերթի ժամանակ:

Ինչպես հայտնի է, ՌԴ-ն ու Հայաստանը 200 մլն դոլարի զենքի մատակարարման պայմանագիր ունեն, որի գումարը վարկի տեսքով տրամադրել է ՌԴ-ն: «Իսկանդեր» համալիրն այդ փաստաթղթում չի հիշատակվել և, ըստ մենեջերի, այդ զինատեսակի առաքման մասին պայմանագիրը կնքվել է այդ վարկից դուրս:

Ըստ պահեստի գնդապետ Վիկտոր Մուրախովսկու, «Իսկանդերի» առաքման հնարավոր նվազագույն քանակը 1 դիվիզիոնն է 4 գործարկող սարքով` երկուական հրթիռ յուրաքանչյուրում: Ըստ նրա, կարելի է ենթադրել, որ հենց այդ քանակն էլ առաքվել է Հայաստան: Հրթիռն արդյունավետ միջոց է հրամանատարական շտաբերի և հրետանու, այդ թվում ռեակտիվ հրետանու խոցման համար: Այդ իմաստով էլ այն հետաքրքիր է հայկական բանակին:

Ըստ «Վեդոմոստիի» զրուցակցի, «Իսկանդերը» լուրջ միջոց կդառնա Ադրբեջանի զսպման համար:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014-ի սեպտեմբերին հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերը կհամալրվեն նոր հեռահար զենքով: Ավելի վաղ պաշտպանության նախարարն ասել էր, որ նոր՝ «հեռահար, գերճշգրիտ» սպառազինության ձեռքբերումը կավարտվի 2014 թ.: Չի բացառվում, որ խոսքը ռուսական «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգի արդիականացված մոդելի մասին է: Դեռ 2013 թ. ամռանը «Ազատություն» ռադիոկայանն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Հայաստան են ներկրվել «Իսկանդեր» տիպի համակարգեր, սակայն պաշտոնապես այդ տեղեկատվությունը ոչ հաստատվեց, ոչ հերքվեց:

Ընթերցեք նաև. Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---