Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի կենտրոնում սեպտեմբերի 17-ին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել: Հուշակոթողը երկփեղկված ժայռի տեսք ունի, որի մի կողմն անմշակ է, մյուսը` սրբատաշ, այն մարմնավորում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև վերապրումը, հայտնում է Los Angeles Times-ը:

Հուշարձանը երիզված է մետաղյա ժապավենով, որի վրա փորագրված են Վիլյամ Սարոյանի խոսքերը. «Ապրիր քանի ողջ ես, չավելացնելով աշխարհի տառապանքներն ու վիշտը, այլ ժպտալով այս հրաշալի ժամանակի անսահման հմայքին ու առեղծվածին»:

5 տոննա կշռող հուշակոթողը, որի հեղինակն է Գլենդեյլից Վահագն Թովմասյանը, պատրաստված է Հայաստանից բերված սև տուֆից:

«Այն երկու մասի է բաժանված՝ որպես Հայոց ցեղասպանությանը հաջորդած հոգևոր և ֆիզիկական բեկման խորհրդանիշ>,-ասել է Թովմասյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---