Պայթյուններ Նյու Յորքում և Նյու Ջերսիում. 29 վիրավոր կա

Պայթյուններ Նյու Յորքում և Նյու Ջերսիում. 29 վիրավոր կա

PanARMENIAN.Net - Միանգամից երկու պայթյուն է տեղի ունեցել սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ում` ցերեկը Նյու Ջերսի նահանգում ընթացող մարաթոնի ժամանակ, և երեկոյան` Նյու Յորքի թաղամասերից մեկում: Իշխանությունները չեն բացառում ահաբեկչության վարկածը:

Նյու Յորքում պայթյունի հետևանքով 5 մարդ ձերբակալվել է, կան բազմաթիվ վիրավորներ` 29 մարդ:

Ռումբերը Նյու Յորքում, ներառյալ մեկ չպայթածը, լցոնված էին տարբեր տարրերով: Պայթյունի վայրի մոտ հայտնաբերվել են չպայթած պայթուցիկ սարքեր` երկու ռումբ խողովակների մասերից Նյու Ջերսիում, և արագաեփ կաթսայից, բբջային հեռախոսից և ամանորյա լուսային շղթայից պատրաստված ռումբ Նյու Յորքում:

Երկու չպայթած ռումբերում էլ եղել են խոցող տարրեր, որոնք կոչված էին առավելագույնս ավելացնելու զոհերի քանակը: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը դատապարտել է տեղի ունեցած պատահարները` անվանելով դրանք «ահաբեկչության ակնհայտ դրսևորումներ»:

Քլինթոնը հայտարարել է, որ իրավապահ մարմիններն անցկացնում են անհրաժետ միջոցառումներ` պարզելու համար, թե ով է գրոհների կազմակերպիչը: ԱՄՆ բնակիչներին կոչ են արել նաև աջակցել ոստիկանությանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---