Իսրայելն ու Թուրքիան առաջին դեսպաններին կնշանակեն հարաբերությունների վերականգնումից հետո

Իսրայելն ու Թուրքիան առաջին դեսպաններին կնշանակեն հարաբերությունների վերականգնումից հետո

PanARMENIAN.Net - Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրը կարող է փաստացի ուժի մեջ մտնել արդեն առաջիկա օրերին: Թուրքիայի ԱԳՆ-ում պատրաստվում են Իսրայելում առաջին դեսպանին նշանակել հարաբերությունների վերականգնումից հետո, հայտնում է Trend-ը А Haber հեռուստաալիքի վրա հղումով:

Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք:

Այս միջադեպից հետո պաշտոնական Անկարան դիվանագիտական հարաբերությունները հասցրել էր նվազագույնի և սառեցրել ռազմական և առևտրային ոլորտում կնքված պայմանագրերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016-ի օգոստոսի 31-ին հաստատեց խորհրդարանի կողմից վավերացված պայմանագիրն Իսրայելին «Ազատության նավատորմի» հետ միջադեպի համար փոխհատուցում վճարելու վերաբերյալ:

2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---