Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կբացվի հայկական ապրանքների «Ոսկե նուռ» տոնավաճառը

Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կբացվի հայկական ապրանքների «Ոսկե նուռ» տոնավաճառը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Մոսկվայի կենտրոնում`Հեղափոխության հրապարակում, կբացվի հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ցուցահանդեսը: Նույն օրը Մոսկվայում կանցկացվի ռուս-հայկական հումանիտար համաժողով:

«Համաժողովին կմասնակցեն ՌԴ միջազգային և արտաքին տնտեսական կապերի մոսկովյան դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերեմինը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը»,-ասել են մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին: Տոնավաճառի այցելուները ներկա կլինեն տոնական համերգի:

«Ոսկե նուռին», որը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը, ներկայացված կլինեն Հայաստանում արտադրված ապրանքները, ոսկերչական իրեր և հուշանվերներ: Մոսկվայի բնակիչները կարող են մասնակիցը դառնալ վարպետության դասերի:

Տոնավաճառի հյուրերը կկարողանան ծանոթանալ հայկական երաժշտական գործիքների` դուդուկի, քյամանչայի, զուռնայի, դհոլի պատմությանը: Այցելուներին հնարավորություն կտրվի նաև սովորել քոչարի պարել, ինչպես նաև բերդ ու յարխուշտա:

Տոնավաճառի նպատակն է հայկական ապրանքների տարածումը, Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար կապերի զարգացումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---