iPhone 7-ը գերազանցել է մրցակիցների սմարթֆոններն արտադրողականության ցուցանիշներով

iPhone 7-ը գերազանցել է մրցակիցների սմարթֆոններն արտադրողականության ցուցանիշներով

PanARMENIAN.Net - iPhone 7-ում տեղադրված A10 Fusion պրոցեսորը լավագույն արդյունքներն է ցույց տալիս մրցակիցների սմարթֆոնների համեմատությամբ, որոնք աշխատում են Qualcomm-ի Samsung-ի և MediaTek-ի SoC-ով: Այդ են վկայում արտադրողականության թեստերը, որոնք անցկացրել է TechGrapple-ը:

iPhone-ից բացի թեստավորմանը մասնակցել են Asus Zenfone 3 Deluxe-ը, որն առաջին սմարթֆոնն է Snapdragon 821-ով, Samsung Galaxy S7 Edge-ը` Exynos 8890 պրոցեսորով և Meizu Pro 6-ը Helio X25-ով:

Մեկ միջուկի արտադրողականության թեստում Apple-ի չիպը կարողացել է զգալիորեն գերազանցել մրցակիցներին, սակայն բազմամիջուկային թեստում A10 Fusion-ը մի փոքր հետք է մնացել Exynos-ից, հայտնում է Lenta.ru-ն:

Գրաֆիկայի թեստում Apple-ի չիպի գերազանցությունը մրցակիցների համեմատ էլ ավելի ակնհայտ էր: Գործնականում բոլոր թեստերում GFXBench iPhone 7-ը վայրկյանում 60 կադր է տալիս:

Apple ընկերությունը ներկայացրել է iPhone 7-ը սեպտեմբերի սկզբին Սան Ֆրանցիսկոյի ամենամյա միջոցառմանը: Նոր սարքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սմարթֆոնը զրկվել է 3,5-միլիմետրանոց մուտքից նախատեսված ականջակալների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---