Էրդողանը հայտարարել է Սիրիայում գործողության գոտու ընդլայնման մասին

Էրդողանը հայտարարել է Սիրիայում գործողության գոտու ընդլայնման մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում իրականացվող «Եփրատի վահանը» գործողության ընդլայնման հնարավորություն մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

«Եփրատի վահանը» գործողության շրջանակում մենք մաքրել ենք ահաբեկիչներից 900 քկմ: Այդ տարածքն ընդլայնվում է դեպի հարավ: Մենք կարող ենք ավելացնել այդ տարածքը մինչև 5000 քկմ անվտանգության գոտու ստեղծման շրջանակում»,-հայտարարել է Էրդողանը:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի կողմից կռվում են նաև Սիրիայի ազատ բանակի մարտիկները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---