«Սիրիահայ մշակույթի շունչը» ցուցահանդես-տոնավաճառ՝ Վերնիսաժում

«Սիրիահայ մշակույթի շունչը»  ցուցահանդես-տոնավաճառ՝ Վերնիսաժում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Վերնիսաժի տարածքում մեկնարկել է ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված են 50-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք:

Ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: նա նշել է. «Ընտրված 50 տաղավարը խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակները: Մեր հայրենակիցները արդեն 5 տարի է՝ մասնակցում են անկախ Հայաստանի կայացմանը և իրենց գործերով, նորարարությամբ, ստեղծագործական մոտեցումներով, գործնական մասնակցությամբ նպաստում են լրացնելու ու զարգացնելու տնտեսության որոոշակի ուղղություններ:

Նախորդ տարիների համեմատ աճել է մասնակիցների թիվը, ավելացել է ներկայացված ապրանքների տեսականին: Կարծում եմ, որ նման ցուցահանդեսները օգնում են, որպեսզի սիրիահայերն առավել ակտիվորեն ինտերգրվեն հայ հասարակությանը»:

Ցուցահանդես-տոնավաճառը գործելու է նաև սեմտեմբերի 20-ին ժամը 10:00-19:00ը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---