ՀՀ-ն կբանակցի Բելառուսի՝ արբանյակային նավարկային համակարգեր արտադրող ընկերության հետ

ՀՀ-ն կբանակցի Բելառուսի՝ արբանյակային նավարկային համակարգեր արտադրող ընկերության հետ

PanARMENIAN.Net - Բելառուսի Հանրապետության «GPS/GLONASS» արբանյակային նավարկային համակարգեր արտադրող ընկերության տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին կայցելի Հայաստան:

Եռօրյա այցի ընթացքում պատվիրակությունը կմասնակցի ՀՀ պաշտպանության նախարարությունում կայանալիք բանակցություններին և համակարգի փորձարկումների կազմակերպմանը, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու Նիկարագուայում ԳԼՈՆԱՍՍ համակարգի մոնիթորինգի ու ճշգրտման ղամաքային կայաններ կտեղադրվեն: Այդ մասին է մայիսի 24-ին հայտարարել ռուսաստանյան «Ռոսկոսմոսի» փոխտնօրեն Սերգեյ Սավելյևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:Հայաստանում ու Բելառուսում կայանները կտեղադրվեն 2016 թվականի ընթացքում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---