ԱՄՆ ոստիկանություն. Նյու Յորքում կարող է ակտիվ ահաբեկչական խումբ գործել

ԱՄՆ ոստիկանություն. Նյու Յորքում կարող է ակտիվ ահաբեկչական խումբ գործել

PanARMENIAN.Net - ԱՄՆ ուժայինները հնարավոր են համարում Նյու Յորքի և Նյու Ջերսիի շրջանում ակտիվ ահաբեկչական օղակի առկայությունը:

Վերջին 3 օրում` սեպտեմբերի 17-ից ի վեր, այդ շրջանում 3 միջադեպ է տեղի ունեցել ինքնաշեն պայթուցիկների հետ կապված:

Նյու Յորքի շրջանում և Նյու Ջերսի նահանգում կարող է գործել «ակտիվ ահաբեկչական օղակ»: Այդ մասին հայտարարել են ուժային կառույցների որոշ աշխատակիցներ:

Սեպտեմբերի 17-ին Նյու Ջերսիում տեղական մարաթոնի վայրում ինքնաշեն պայթուցիկ է պայթել, ևս մեկը հայտնաբերվել է նահանգի քաղաքներից մեկում:Առավոտյան 2 տղամարդ ինքնաշեն ռումբ հայտնաբերեցին զագնվածային մարաթոնի վայրում, ևս մեկը հայտնաբերվեց նահանգի քաղաքներից մեկում: Սեպտեմբերի 18-ին պայթյուն տեղի ունեցավ Նյու Յորքի Չելսի թաղամասում:

Քաղաքապետ Էլիզաբեթ Բոլվեջը նախկինում հայտարարել էր, որ ուսապարկում կարող էր մոտ 5 պայթուցիկ սարք լինել: «Մարդիկ կարող էին լրջորեն տուժել., եթե մոտակայքում լինեին»,-ասել է նա:

Նյու Յորքում պայթյունի հետևանքով 5 մարդ ձերբակալվել է, կան բազմաթիվ վիրավորներ` 29 մարդ: Ռումբերը Նյու Յորքում, ներառյալ մեկ չպայթածը, լցոնված էին տարբեր տարրերով: Պայթյունի վայրի մոտ հայտնաբերվել են չպայթած պայթուցիկ սարքեր` երկու ռումբ խողովակների մասերից Նյու Ջերսիում, և արագաեփ կաթսայից, բբջային հեռախոսից և ամանորյա լուսային շղթայից պատրաստված ռումբ Նյու Յորքում: Երկու չպայթած ռումբերում էլ եղել են խոցող տարրեր, որոնք կոչված էին առավելագույնս ավելացնելու զոհերի քանակը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---