Մուշում զինվորական ավտոմեքենա են պայթեցրել. Կան վիրավորներ

Մուշում զինվորական ավտոմեքենա են պայթեցրել. Կան վիրավորներ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքի Մուշ գավառում զինվորական ավտոմեքենա է պայթել, վիրավորվել է 2 զինծառայող, հայտնում է Haqqin.az-ը Haberturk-ի վրա հղումով:

Ավտոմեքենան պայթեցրել են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները: Ըստ հեռուստաալիքի, ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է մեքենայի ընթացքի ժամանակ:

Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց: Ուժայինները գործողություն են սկսել վերոնշյալ շրջանում:

Պայթյուն էր որոտացել սեպտեմբերի 12-ին Վանի վարչական շենքերի հարևանությամբ` իշխող ԱԶԿ կուսակցության տեղի բաժանմունքի և ոստիկանության բաժնի մոտակայքում: Տուժածների թիվը հասել է 48-ի: Ըստ նախնական տվյալների, պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները:

Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---