Թուրքիայում հայկական դպրոցի պատին ռասիստական գրություն է հայտնվել

Թուրքիայում հայկական դպրոցի պատին ռասիստական գրություն է հայտնվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում ուսումնական տարվա առաջին օրը Սկյուտարում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պարտեզի պատին ռասիստական գրություն է հայտնվել:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր խորհրդի և հայկական «Նոր զարթոնք» կազմակերպության անդամ Մուրադ Մըհչըն Twitter-ի միկրոբլոգում տարածել է լուսանկար, որտեղ երևում է դպրոցի պարտեզի պատին գրված «Կեցցե՛, թուրքական ցեղը» արտահայտությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Վերջին շրջանում հայկական դպրոցների վրա հարձակումներն աճել են: 2016-ին Գալֆայան դպրոցի վրա սա երկրորդ հարձակումն էր: Առաջինը տեղի էր ունեցել Հրանտ Դինքի սպանության տարելիցին՝ 2016թ.-ի հունվարի 19-ին, երբ անհայտ անձիք դպրոցի պատին գրել էին. «Տառապանք հային»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---