Թենիսիստ Նադալն ու վազորդ Ֆարան` հաքերների հրապարակած խթանիչներ օգտագործող մարզիկների ցանկում

Թենիսիստ Նադալն ու վազորդ Ֆարան` հաքերների հրապարակած խթանիչներ օգտագործող մարզիկների ցանկում

PanARMENIAN.Net - Հաքերների Fancy Bear խումբն իր կայքում հրապարակել է ենթադրաբար Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) սերվերից հափշտակված փաստաթղթերի 4-րդ խմբաքանակը:

Ինչպես նախորդ խմբի հրապարակված տվյալներում, փաստաթղթերը վերաբերում են WADA-ի արգելված միջոցների ցանկից մարզիկների կողմից որոշ դեղամիջոցների արտոնված օգտագործմանը:

Հաքերների հրապարակած տվյալներում հիշատակվում է Բրիտանիայի պատմության մեջ առաջին եռակի օլիմպիական չեմպիոն Մո Ֆարան: Փաստաթղթերից մեկում ասվում է, որ 2008-ին նրան թույլատրվել է ընդունել տրիամցինոլոն, հայտնում է BBC-ին:

Եվս մեկ մարզիկ` հայտնի իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ևս ընգրկված է ցուցակում: Ինչպես նշվում է փաստաթղթերում, 2009-ին նա հավանություն է ստացել WADA-ից և օգտագործել է բետամետազոն:

Ընդհանուր առմամբ փաստաթղթերում հիշատակվում է 26 մարզիկ 10 երկրից` հիմնականում եվրոպական, կան մարզիկներ նաև Բուրունդիից և Արգենտինայից:

Ավելի վաղ հաքերներն արդեն 3 անգամ տարածել են համացանցում մարզիկների տվյալներին առնչվող փաստաթղթեր: Սեպտեմբերի 13-ին «Fancy Bears»-ը հրապարակել է WADA-ի տվյալների բազայի առաջին մասը, որում նշվում է, որ WADA-ն ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերին, մարմնամարզուհի Սիմոնա Բեյլսին ու բասկետբոլիստուհի Ելենա Դելլե Դոննին թույլատրել է արգելված խթանիչներ օգտագործել՝ արպես դեղամիջոց։

Սեպտեմբերի 16-ին Fancy Bears հաքերային խումբը հրապարակել է 5 երկիր ներկայացնող ևս 11 մարզիկի տվյալները, որոնցից 9-ը ոսկե մեդալ են նվաճել Ռիոյի Օլիմպիական խաղերում:

Ընթերցեք նաև.

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---