Շեր. «Խոստումը» ֆիլմը հնարավորություն տվեց աշխարհի հայերին լսելի դարձնելու իրենց ձայնը

Շեր. «Խոստումը» ֆիլմը հնարավորություն տվեց աշխարհի հայերին լսելի դարձնելու իրենց ձայնը

PanARMENIAN.Net - Հանրահայտ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում` ողջունելով Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» (The Promise) ֆիլմը:

«Երկար ենք սպասել այս ֆիլմին, Էրիկ: Ես հպարտ եմ, Քըրքը հպարտ կլիներ… Դուք հնարավորություն տվեցիք աշխարհասփյուռ հայերին լսելի դարձնելու իրենց ձայնը», - գրել է Շերը:

Ֆիլմը նկարահանել է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» հոյակապ սիրային պատմություն է, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում:

Քրիստիան Բեյլի, Շառլոթ լը Բոնի և Օսկար Այզեքի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:Ֆիլմի թրեյլերը պրեմիերայից երկու օր անց արդեն ավելի քան 1 մլն օնլայն դիտում էր ունեցել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---