Գեղարոտի վրա ՀԷԿ-ի համար ջրօգտագործման թույլտվության պայմանները կվերանայվեն

Գեղարոտի վրա ՀԷԿ-ի համար ջրօգտագործման թույլտվության պայմանները կվերանայվեն

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից սեպտեմբերի 13-ից 16-ը ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 830.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 1.4 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն

Կազմվել է վարչական տուգանքի 2 ակտ` 400.000 դրամ ընդհանուր գումարով.Մթնոլորտային օդի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից ՓՀԷԿ–երին տրված ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման հիմքով «ՎԱԿՈՒՖԼՈ» ՍՊԸ-ի և «Էլկաս» ՍՊԸ-ի տնօրենները ենթարկվել են 400.000 դրամի վարչական տուգանքի։

Հաշվի առնելով Գեղարոտ գետի ծանրաբեռնվածությունը, նախարարությունում նախապատրաստվել են նյութեր՝ Արագածոտնի մարզի Գեղարոտ գետի վրա «Լուսարփի» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՓՀԷԿ-ի շինարարության համար տրված ջրօգտագործման թույլտվության պայմանների վերանայման գործընթացն սկսելու համար։

Տեսչությունում կատարված վերլուծության հիման վրա, շրջակա միջավայր վնասակար նյութերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանն նպատակով հանձնարարականներ են տրվել «Հայջրմուղկոյուղի» և «Երևան ջուր» ՓԲԸ-ներին։

ՀՀ-ում գործող ՓՀԷԿ-երի գործունեության ընթացքում դրանց կողմից բնապահպանական թողքի չափաքանակների ուսումնասիրության կարգադրություն է տրվել ԲՊՏ տարածքային բաժիններին։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 ակտ` 150.000 դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 1.03 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս.Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի հատված 1 ծառի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում` 50.000 դրամի և հաշվարկվել է 202.500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի հատված 2 ծառի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 2 վարչական տուգանքի որոշում` 100.000 դրամի և հաշվարկվել է 832.500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևան քաղաքի Մարգարյան և Արցախի փողոցներում հատված ծառերի համար նախապատրաստվել են նյութեր և իրավախախտներին հայտնաբերելու ու համապատասխան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գրություններ են ուղարկվել Երևան քաղաքի Մաշտոցի և Էրեբունու ոստիկանության բաժիններ։

Թափոնների տեղադրման ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 ակտ` 50.000 դրամ ընդհանուր գումարով.Թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.000 դրամի վարչական տուգանք:

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 ակտ` 30.000 դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս` 16.600 դր. ընդհանուր գումարով, որիցՇիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու մեկ դեպք, որի համար կազմվել է 30.000 դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողային օրենսգրքի պայմանների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս` 16.000 դրամի ընդհանուր գումարով:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համարկազմվել է վարչական տուգանքի 1 ակտ` 50.000 դրամ ընդհանուր գումարով:Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.000 դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 4 ակտ` 400.00 դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 349.000 դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս(18,8 մ3).Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 2,5 մ3 վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպք: Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.000 դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել 90.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 5,8 խմ փայտանյութ,ինչի վերաբերյալ նյութերը վարույթի փուլում են։

Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից հայտնաբերվել է 3,5մ3 վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպք: Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել 1260.000դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 7մ3 վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպք: Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.000 դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել 133.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության եզրակացության բացակայություն Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.000դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ:

Քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, ջրի որակի մասնագետ Լիանա Մարգարյանը Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությանն է տրամադրել 2007-2014թթ համար Գեղարոտ գետի ջրաքիմիական վերլուծության արդյունքների ամփոփագիրը, որտեղ կան գիտական փաստեր:

Աշխատանքում մասնավորապես նշված է, որ Գեղարոտ գետի միջին հոսանքները չորանում են՝ խախտելով գետի ինքնամաքրման պրոցեսները։

2011-2012թթ.-ին Գեղարոտ գետի վրա «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր ՀԷԿ-երի կառուցումից և շահագործումից հետո, գետի էկոլոգիական վիճակը գնալով վատթարացավ, ներկայում դիտվելով խիստ ռիսկային և ճգնաժամային։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---