2016-ին Երևանում աջակցություն է տրամադրվել ավելի քան 1000 կարիքավոր սիրիահայ ընտանիքի

2016-ին Երևանում աջակցություն է տրամադրվել ավելի քան 1000 կարիքավոր սիրիահայ ընտանիքի

PanARMENIAN.Net - 2016-ի սկզբից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական Երևանում աջակցություն է տրամադրվել 1018 կարիքավոր սիրիահայ ընտանիքի, ևս 106 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում:

Նույն թվով երեխաներ էլ արտահերթ հիմունքներով հաճախում են մայրաքաղաքի Բուհեր, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում է 319, իսկ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում` 25 աշակերտ, որոնցից 8-ը պետպատվերի շրջանակում:

Քաղաքապետարանը նշում է, որ սիրիահայ երեխաները մշտապես ակտիվորեն մասնակցում են համաքաղաքային կրթամշակութային միջոցառումներին: Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ են դիմել 1454 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ թվարկված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---