Մովսիսյանը բանակցություններ կսկսի «Սպարտակի» հետ MLS-ում խաղաշրջանի ավարտին

Մովսիսյանը բանակցություններ կսկսի «Սպարտակի» հետ MLS-ում խաղաշրջանի ավարտին

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որի իրավունքները պատկանում են ռուսական «Սպարտակին», բանակցություններ կսկսի մոսկովյան ակումբի հետ Ֆուտբոլի գլխավոր լիգայում (MLS) խաղաշրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մաքքեյբը:

«Սպարտակը» Մովսիսյանին վարձակալության էր հանձնել «Ռեալ Սոլթ Լեյք»-ին հունվարի 15-ին, համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2016-ի դեկտեմբերի 1-ը:

«Ինչպես հայտնի է, Յուրան այս խաղաշրջանում հանդես է գալիս վարձակալության հիմունքներով: Մենք կսպասենք խաղաշրջանի ավարտին ՄԼՍ-ում և բանակցություններ կսկսենք «Սպարտակի» հետ: Մոսկվացիները գերազանց են հանդես գալիս, ինչը շատ է ուրախացնում Յուրային: Մովսիսյանի ապագայի մասին ավելի մեծ տեղեկատվություն ես չունեմ»,-ասել է Մաքքեյբը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2016-ի հունվարին Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի MLS ակումբ (Ֆուտբոլի գլխավոր լիգա) տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով: 2016-ի հունվարից ամերիկյան ակումբն իրավունք ունի գնել նրան: Մովսիսյանն այլևս չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնությունների պատճառով: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մայիսին հայտարարել էր, որ Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում:

Ընթացիկ խաղաշրջանում Մովսիսյանը 24 հանդիպում է ունեցել «Սոլթ Լեյք Սիթիի» կազմում և 9 գնդակ է խփել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---