2017-ից կձևավորվի ԵԱՏՄ թվային հարթակը. Էլեկտրոնային ծառայություններ կմատուցվեն

2017-ից կձևավորվի ԵԱՏՄ թվային հարթակը. Էլեկտրոնային ծառայություններ կմատուցվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացման աստիճանը նպաստում է արդյունավետ աշխատանքին և բարեփոխումների արագ ու որակյալ իրականացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված: Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած ԵԱՏՄ անդամ երկրների Տեղեկատվականացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության գծով խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստի ժամանակ:

ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացում են, որ Խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստում սահմանվել է խորհրդատվական կոմիտեին կից աշխատանքային խմբերի կազմը, որը ներառում է լիազորված մարմինների ներկայացուցիչների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների և ԵԱՏՄ անդամ պետությունների փորձագետների։ Ուսումնասիրվել է նաև ծրագրերի գրասենյակի ստեղծման հարցը, որը կհամակարգի ինտեգրված ծրագրերի գործունեությունը։

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանն էլ հայտնել է, որ ինտեգրված համակարգի հիման վրա 2017թ.-ից ձևավորվելու է ԵԱՏՄ թվային հարթակը, որը թույլ կտա ծառայությունները մատուցել էլեկտրոնային եղանակով.

«Ինտեգրված համակարգն օգտագործվելու է որպես հիմք՝ ապրանքների տեղափոխման ընթացքը հսկող համակարգ ստեղծելու համար»։

Նախատեսվում է ներդնել նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների նույնականացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջպետական համակարգեր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---