Ստեփանակերտի երիտասարդական գիտաժողովի հայտարարությունը՝ կոչ միջազգային հանրությանը

Ստեփանակերտի երիտասարդական գիտաժողովի հայտարարությունը՝ կոչ միջազգային հանրությանը

PanARMENIAN.Net - 2016թ. սեպտեմբերի 15-18-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել միջազգային երիտասարդական գիտաժողով «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն և արդի մարտահրավերները» խորագրով, որի արդյունքներով ընդունվել է հայտարարություն:

Ըստ հայտարարության միջազգային երիտասարդական գիտաժողովի մասնակիցները՝ առաջնորդվելով.

Տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայուն անվտանգության ապահովման գերակա նպատակներով, աշխարհի բոլոր ժողովուրդների և ազգերի միջև խաղաղ ու ստեղծագործ համագոյակցության հրամայականով, ժողովուրդների՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անբեկանելի իրավունքի նկատմամբ անխախտ հավատով`

ընդունում են, որ

Արցախի Հանրապետության ժողովուրդը պարտադրված պատերազմի ու լայնածավալ ռազմական ագրեսիային դիմակայելու արդյունքում վաստակել է իր նախնիների հողում անկախ պետականության ավանդույթները շարունակելու իրավունքը,

Անկախ պետականության 25 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը հավատարիմ է եղել և շարունակում է մնալ քաղաքակիրթ աշխարհի արժեքներին, իրավական պետության ու ժողովրդավարական հասարակության կառուցման սկզբունքներին,

Արցախի Հանրապետութան անկախության կերտման գործընթացն անշրջելի իրողություն է:

Կոչ են անում`

Ադրբեջանի առողջ քաղաքական ուժերին՝ սեփական հասարակությանը և հատկապես երիտասարդությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի,

Միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ազգատյացության քարոզչությունն արմատախիլ անելու ուղղությամբ,

Համայն հայությանն ու Արցախի բոլոր բարեկամներին՝ իրենց ջանքերը մեկտեղել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---