Անկարգությունները Հյուսիսային Կարոլինայում աֆրոամերիկացու սպանությունից հետո շարունակվում են

Անկարգությունները Հյուսիսային Կարոլինայում աֆրոամերիկացու սպանությունից հետո շարունակվում են

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքում ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանությունից հետո սկսված բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների, որոնք 3 օրն է չեն դադարումարդեն:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ի երեկոյան Շարլոտ քաղաքում: Ոստիկանները շրջայց կատարելիս նկատել են ավտոմեքենայից հրազենով դուրս եկող տղամարդուն: Քանի որ նա «անմիջական սպառնալիք էր սպայի համար», ոստիկանները կրակ են բացել նրա ուղղությամբ, ասվում է ոստիկանության զեկույցում:

Իրավապահ մարմինների աշխատակիցները փորձել են առաջին օգնությունը ցույց տալ տղամարդուն: Ավելի ուշ նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ բժիշկները հաստատել են նրա մահը:

Սպանվածը սևամորթ էր, ինչպես և ոստիկանը, որը կրակել է նրա վրա: Սպանվել է 43-ամյա Քեյթ Լամոնտ Սքոթը, նրա ընտանիքի անդամները հայտարարել են, որ նա հրազեն չի ունեցել` նրա ձեռքում գիրք է եղել, նա սպասելիս է եղել որդուն, որը պետք է դուրս գար դպրոցից:

Միջադեպից հետո մարդիկ փողոց են դուրս եկել որպես բողոքի նշան և փակել են կենտրոնական մայրուղիներից մեկը: Խաղաղ սկսված ցույցերն այնուհետև վերածվել են անկարգությունների:

Սեպտեմբերի 22-ի դրությամբ անկարգությունները քաղաքում շարունակվում են: 4 ոստիկան է տուժել: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Պատրիկ Մաքրորին արտակարգ դրություն է հայտարարել Շարլոտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---