Էջմիածնում ավագանու թեկնածուի նկատմամբ բռնության կիրառման մեջ մեղադրվողը կալանավորվել է

Էջմիածնում ավագանու թեկնածուի նկատմամբ բռնության կիրառման մեջ մեղադրվողը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ զուգորդված Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրյալ, Էջմիածին քաղաքի բնակիչ Ա. Ա.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիշյալ հանցագործությունները կատարած նաև մյուս անձանց շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու Կարեն Գրիգորյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, մի խումբ անձինք Էջմիածին քաղաքում բռնություն են գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան ու տեղափոխել ամայի տարածք: Այնտեղ ևս հիշյալ անձինք շարունակել են բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրություններին մասնակցելուց:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---