Ալֆորվիլի քաղաքապետ. Ֆրանսիայի Սենատը հավանություն կտա Ցեղասպանության քրեականացման օրինագծին

Ալֆորվիլի քաղաքապետ. Ֆրանսիայի Սենատը հավանություն կտա Ցեղասպանության քրեականացման օրինագծին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունասին վստահություն է հայտնել որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը կքվեարկի «Հավասարություն և քաղաքացիականություն օրինագծի ուղղումների օգտին, որով նախատեսվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը:

«Մի քանի օրից օրինագիծը կքննարկվի Ֆրանսիայի Սենատում, ես որպես դրա ներկայացուցիչ ցանկանում եմ հավաստիացնել, որ օրինագիծը կընդունվի»,-ասել է Կարվունասին սեպտեմբերի 22-ին լրագրողներն, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան վաղեմի բարեկամական հարաբերություններ ունի ՀՀ հետ, իսկ 2001-ին Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: «Չեմ կարծում, որ մենք կնահանջնեք այդ ճանապարհից»,-ասել է նա:

Նա հիշեցրել է որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր պաշտոնավարման ընթացքում երկու անգամ այցելել է Հայաստան:

2016-ի հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Պատգամավորիներն օրինագծին կողմ են քվեարկել միաձայն:

Օրենքի փոփոխությունը նախատեսում է 45000 եվրո տուգանք ու 1 տարվա ազատազրկում մարդկության դեմ հանցագործությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---