Թուրքական ԶԼՄ-ն ՀՀ սպառազինության Իսկանդեր-Է-ն Իսկանդեր-Մ է անվանել ու տեղադրել հեռահարության քարտեզ

Թուրքական ԶԼՄ-ն ՀՀ սպառազինության Իսկանդեր-Է-ն Իսկանդեր-Մ է անվանել ու տեղադրել հեռահարության քարտեզ

PanARMENIAN.Net - Թուրքական իշխանամետ Dunyabulteni լրատվական կայքն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ էքսպորտային մոդիֆիկացիային՝ անվանելով այն «Իսկանդեր-Մ» :

Նշվում է, որ «Իսկանդեր-Մ»-ի կրակի արձակման առավելագույն հեռահարությունը հասնում է մինչև 500 կմ-ի (Իսկանդեր-Է-ն ունի մինչև 300 կմ հեռահարություն): Շեշտվում է, որ դա վտանգ է ներկայացնում տարածաշրջանի մի շարք երկրների և հատկապես Թուրքիայի արևելյան տարածքի համար: Կից ներկայացված է քարտեզ, որը ցույց է տալիս Իսկանդերի հարվածի հեռահարության տակ հայտնվելու ռիսկային գոտիները:

Անդրադառնալով S-300 զենիթահրթիռային համալիրներին, թուրքական լրատվամիջոցը գրում է, որ դրանք Ռուսաստանի նախաձեռնությամբ այժմ կան Հայաստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ), Ադրբեջանի և Սիրիայի սպառազինություններում: Հատուկ շեշտվում է, որ դրանք ևս վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար:

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրվել է ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ էքսպորտային մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ:

Հրապարակով անցել են անօդաչու սարքերը, ռադիոէլեկտրոնային պայքարի մարտական կայանները, որոնք նախատեսված են ապակազմակերպելու հակառակորդի զենքերի և զորքերի ղեկավարման համակարգերը, ԶՓ-80 տիպի զրահապատ փոխադրամեքենաները, մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---