«Բիթլիս և Մուշ». Թուրքիայում հին հայկական քաղաքների մասին պատմող նոր գիրք է լույս տեսել

«Բիթլիս և Մուշ». Թուրքիայում հին հայկական քաղաքների մասին պատմող նոր գիրք է լույս տեսել

PanARMENIAN.Net - Ստամբուլում գործող հայկական Aras հրատարակչությունը հրատարակել է Արևմտյան Հայաստանի տարածքում պատմական հայկական քաղաքների մասին թուրքերեն նոր գիրք:

Aras-ի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է գրքի կազմն ու նկարագիրը, պատվիրատուները հնարավորություն ունեն գիրքը գնելու հենց կայքից, կամ էլ հրատարակչության գրասենյակից, գրում է Tert.am-ը:

Ռիչարդ Հովհաննիսյանի կազմած և Զուլալ Քըլըչի թարգմանած «Բիթլիս և Մուշ» անվանումով նոր գիրքը պատմում է ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող արևմտահայկական քաղաքների հին հայկական անվանումների, պատմության և աշխարհի հայերի համար դրանց կարևորության մասին:

Բիթլիսից և Մուշից բացի, գրքում տեղ են գտել մանրամասն տեղեկություններ Վանի, Տիգրանակերտի, Ուրֆայի, Սեբաստիայի, Էրզրումի, Կարսի, Անիի, ինչպես նաև Կիլիկիայի մի շարք քաղաքների մասին: Գրքում կարելի է գտնել նաև Փոքր Ասիայի տարածքում հին մի շարք քաղաքների (Զմյուռնիայի, Կ.Պոլսի, Կեսարիա) հայկական բնակչության վերաբերյալ տեղեկություններ:

Սեպտեմբերի սկզբին Թուրքիայում գործող հայկական Aras հրատարակչության կողմից տպագրվել է հայերի ու հայկական մշակույթի մասին պատմող երեխաների համար նախատեսված «Ովքե՞ր են այս հայերը» ճանաչողական գիրքը: Ըստ թուրքական Evrensel.net լրատվական կայքի` գիրք-ձեռնարկը պատրաստվել է Լոնդոնի Հայկական ինստիտուտի (The Armenian Institute) տնօրեն Սուսան Փոլ Փաթթիի, Գագիկ Ստեփան-Սարգսյանի և Մարալ Քերովբյանի կողմից:Հոդվածի հեղինակը հույս է հայտնել, որ գիրքը դպրոցականների շրջանում բավականաչափ տարածվելու դեպքում կարող է նպաստել 2 ժողովրդի միջև բարեկամությանը:

Թուրքերենով հրատարակված գիրքը տեղեկություններ է տալիս հայ ժողովրդի պատմության, հայերենի, հայկական երաժշտության, կրոնական ավանդույթների ու սովորույթների, հայկական խոհանոցի, ժողովրդական պարերի, ազգային հագուստների, առածների, պոեզիայի, խաղերի մասին: Տեղեկություններն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով օգտագործվել են բազմաթիվ թեմատիկ նկարներ ու լուսանկարներ:

Կարդացեք նաև՝Կոսովոյի դասագրքերում Վանը, Մուշն ու Էրզրումը նշված են որպես Հայաստանի տարածք

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---