Հայտնի են «Հրանտ Դինք» միջազգային մրցանակաբաշխության հաղթողները

Հայտնի են «Հրանտ Դինք» միջազգային մրցանակաբաշխության հաղթողները

PanARMENIAN.Net - 2016 թվականի «Հրանտ Դինք» միջազգային մրցանակաբաշխության հաղթող են ճանաչվել հանուն երեխաների իրավունքների և մանկահասակների ամուսնությունների դեմ պայքարող Թերեզա Կաչինդամոտոն՝ Մալավիից (Արևելյան Աֆրիկա) և Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան, գրում է «Առավոտը»:

«Հրանտ Դինք» մրցանակաբաշխությունն արդեն անցկացվում է 8-րդ անգամ:Մրցանակը հանձնվում է մեկ մարդու և մեկ կազմակերպության, որոնք Թուրքիայի ներսում և երկրի սահմաններից դուրս պայքարում են ընդդեմ ռասսիզմի, խտրականության, սեփական գաղափարների համար պատրաստ են ռիսկի դիմել, իսկ որ ամենակարեւորն է՝ խոսում են խաղաղության լեզվով:

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 15-ին «Ակոսի» խմբագրապետ և հասարակական գործիչ , 2007-ի հունվարի 19-ին թուրք ազգայնականների կողմից սպանված Հրանտ Դինքի ծննդյան օրը, անցկացվում է «Հրանտ Դինք» միջազգային մրցանակաբաշխությունը: 2016-ին մահմեդական «Քուրբան Բայրամի» տոների հետ համընկնելու պատճառով այն տեղափոխվել էր սեպտեմբերի 22-ին:

2016-ի մրցանակակիրներին ընտրող ժյուրիի կազմում 2015-ի մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպան Սամար Բադավին էր, աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը, Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, եւ ուրիշներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---