«Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոն՝ Երևանում

«Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոն՝ Երևանում

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացնի «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

Գիտաժողով-փառատունը նշանալի իրադարձություն է կոմիտասագիտության և հայկական երաժշտության ուսումնասիրության պատմության մեջ՝ ծրագրային հագեցվածության, զեկույցների և միջազգային հեղինակավոր գիտնականների ներգրավվածության առումով:

«Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողովի շրջանակում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ծրագրի փառատոնային հատվածի բացումը: Համերգային ծրագրերով հանդես կգան երաժիշտ-կատարողներ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից: Հայաստանից հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ս. Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ռ. Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Թոփիկյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Չեքիջյան), Անահիտ Պապայանը (սոպրանո), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Իրինա Զաքյանը (սոպրանո):

«Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողովի բացումը կկայանա սեպտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում:

Կոմիտասը կամ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869-ի սեպտեմբեր 26-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր ընտանիքում, որտեղ, այնուամենայնիվ, խոսում էին միայն թուրքերեն։ Դեռ մի տարեկան էր, երբ մայրը մահացավ, տաս տարեկանում՝ հայրը։ Մինչև 1881-ը Սողոմոնն ապրում էր իր տատի հետ, այնուհետև իրենց հայկական թեմի առաջնորդը եպիսկոպոս օծվելու համար գնաց Էջմիածին։ Կաթողիկոսն առաջնորդին պատվել էր իր հետ մեկ որբ երեխա բերել՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Այդ որբը դարձավ հենմց Սողոմոնը, ով իր երգով մեծ տպավորություն թողեց կաթողիկոսի վրա, ինչի հետևանքով էլ նրան ընտրեցին 20 թեկնածուներից։ 1890-ին նա դարձավ սարկավագ, 1893-ին՝ ավարտեց Գևորգյան հոգևոր ճեմարանը, ստացավ աբեղայի աստիճան ու 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասին նշանակեցին երաժշտության ուսուցիչ։

Արդեն 1895-ին նա ստացավ վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնեց Թիֆլիս՝ սովորելու երաժշտական ուսումնարանում, բայց՝ հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին, փոխեց մտադրությունը ու սկսեց վերջինիս մոտ հարմոնիայի դասեր ուսումնասիրել։

Այնուհետև Կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից, Կոմիտասը մեկնեց Բեռլին, որտեղ արձանագրվեց «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում։ 1899-ին նա վերադարձավ Էջմիածին և սկսեց ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Սկսեցին ճամփորդություններ երկրի բոլոր շրջաններ, գյուղեր, որտեղ վարդապետը ժողովրդական երգեր ու պարեր էր փնտրում։ Արդյունքում հավաքվեց մոտ 3000 երգ, որոնց մեծամասնությունը երգչախմբով երգելու համար էին։ Կոմիտասի գլխավոր աշխատանքը իր պատարագն է, որը մինչև օրս էլ կատարում են եկեղեցու ծիսակատարությունում։ Դրա մշակումը նա սկսել էր 1892-ին, բայց այն այդպես էլ անավարտ մնաց՝ սկսեց Առաջին Համաշխարհայինը։ «Պատարագն» առաջին անգամ հրատարակվեց 1933-ին՝ Փարիզում, ձայնագրվեց 1988-ին՝ Երևանում։

Կոմիտասը դասախոսություններով ու կատարումներով հանդես էր գալիս ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ քչերին հայտնի հայկական երաժշտությունը։ 1910-ից ի վեր հետո նա ապրում ու աշխատում էր Պոլսում։, որտեղ էլ հիմնեց 300-հոգանոց իր «Գուսան» երգչախումբը։ 1915-ի ողբերգական իրադարձությունները վարդապետին հոգեկան ծանր վիճակի հասցրին, ինչի արդյունքում էլ 1919-ին նրան տեղավորեցին Փարիզի մասնավոր հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ էլ Կոմիտասը մնաց մինչև կյանքի վերջ՝ 1935-ի հոկտեմբերի 22-ը: Մեկ տարի անց Կոմիտասի աճյունը տեղափոխեցին Երևան՝ պանթեոն, որն այժմ կրում է իր անունը:

Կարդացեք նաև՝ Կուտինայի հայկական հախճապակու արվեստը. Ցուցադրություն` Կոմիտասի տուն-թանգարանում

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---