Բասկերի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը12 մայիսի 2007 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Բասկերի (Իսպանիա) խորհրդարանի ապրիլի 20-ի ընդլայնված նիստում հռչակագիր է ընդունվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, հռչակագրի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Մարդկության պատմության մեջ առաջին ծրագրված եւ կազմակերպված ցեղասպանությունն իրականացվել է երիտթուրքերի` պանթուրքիզմի հետեւողական հետնորդների կողմից, որի արդյունքում սպանվել է գրեթե երկու միլիոն հայ: Այդ հանցագործությունը պետք է դատապարտվի ապագայում նրա կրկնությունից խուսափելու համար: Նաեւ պետք է վերականգնվեն զոհերի ազգային իրավունքները եւ դատապարտվեն մեղավորները: Այդ ցեղասպանությունը պետք է դատապարտվի բասկերի եւ աշխարհի բոլոր ժողովրդների կողմից: Բասկերը դատապարտում են էթնիկ, կրոնական եւ քաղաքական խտրականությունը: Այս հռչակագրով բասկերի խորհրդարանն իր ձայնն է միացնում այլ պետական ինստիտուտների ձայնին, այդ թվում Եվրախորհրդարանի, Եվրոպայի Խորհրդի եւ այլ երկրների խորհրդարանների ձայներին: Բասկերի խորհրդարանը 6 հոդված է ընդունել, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության իրական լինելը, դատապարտում է Թուրքիայի կողմից այդ փաստի սիստեմատիկ ժխտումը եւ Հայաստանի սահմանների շրջափակումը: Ավելին, Բասկերի խորհրդարանը նախագահ Իզասկուն Բիլբաո Բարանդիկի կողմից ստորագրված հռչակագրով իր համակրանքն է հայտնում հայ ժողովրդին եւ սատարում է ժողովրդավարական գործընթացների զարգամանն ուղղված Հայաստանի ջանքերին»: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում |