«Գյումրի Ռոքֆեստ-2016»՝ Գյումրիում. Հեղինակավոր ռոք խմբեր կմասնակցեն

«Գյումրի Ռոքֆեստ-2016»՝ Գյումրիում. Հեղինակավոր ռոք խմբեր կմասնակցեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-25-ը Գյումրիում կկայանա «Գյումրի ՌոքՖեստ-2016» խորագրով միջազգային ռոք-փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Ռոք-փառատոնն իրականացվում էր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Ծրագիրը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված երաժշտական, թատերական միջոցառումների, կինոնախագծերի, ցուցահանդեսների և այլ մշակութային ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված նախագծերից է:

Ռոք-փառատոնը, որն իրականացվում է «Գյումրու օր» ծրագրի շրջանակում, նշանալի իրադարձություն է հանրապետության երկրորդ քաղաքի մշակութային տարեգրության մեջ. առաջին անգամ Գյումրին կհյուրընկալի հայաստանյան և միջազգային մոտ տասնյակ հեղինակավոր ռոք խմբերի:

Փառատոնի «Գալա» համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Գյումրու «Սև Բերդ» ամրոցում: Համերգին կնախորդեն բազմապիսի միջոցառումներ. փառատոնի մասնակից խմբերը հանդես կգան քաղաքի տարբեր հատվածներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---