Կրկնակի ահաբեկչություն Իրաքի հյուսիում. 13 զոհ կա

Կրկնակի ահաբեկչություն Իրաքի հյուսիում. 13 զոհ կա

PanARMENIAN.Net - Կրկնակի ահաբեկչություն է իրականացվել Իրաքի հյուսիսում գտնվող Տիկրիթ քաղաքում, որի հետևանքով 13 մարդ է զոհվել, 20-ից ավելին վիրավորվել է:

Ըստ նախնական տվյալների, պայթուցիկ սարքերը գործի են դրել երկու մահապարտ ահաբեկիչները քաղաքի մատույցներում: Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռևս չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, գրում է «Կոմերսանտը» «Ալ Մայադինի» վրա հղումով:

Ավելի վաղ մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցումն Իրաքում շիաների սրբավայր համարվող Քերբելա քաղաքի մոտ առնվազն 15 մարդու կյանք է խլել, հայտնում է Reuters գործակալությունը` տեղական ոստիկանության տվյալների վրա հղումով: Այլ տվյալների համաձայն, զոհվել է 18 մարդ:

Օգոստոսի 15-ին Իրաքի Քիրքուկ գավառի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, 20-ը` վիրավորվել: Ինքնաշեն ռումբի պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես կեսօրին: Ենթադրվում է, որ գրոհի թիրախում ԻՊ կողմից վերահսկվող Ալ Հայուջա շրջաններից փախչող ընտանիքներն են եղել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---