Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում են ընտրությունների ընթացքում խախտումների զանգվածային դեպքերի մասին12 մայիսի 2007 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում են Հայաստանի տարբեր ընտրատարածքներում խախտումների դեպքերի մասին, հաղորդում է Ինտերֆաքսը: Մասնավորապես, «Օրինաց երկիր», Հայաստանի ժողովրդական կուսակցություն եւ «Հանրապետություն» կուսակցությունները պնդում են, որ նրանց ներկայացուցիչները գրանցել են կաշառքների զանգվածային բաժանում եւ բաց քվեարկություն Հայաստանի մի շարք ընտրատեղամասերում: «Օրինաց երկրի» տվյալներով, մայրաքաղաքի Էրեբունի համայնքում գրանցվել է կաշառքների զանգվածային բաժանում ընտրողներին: Մեկ այլ Նոր Նորք համայնքում նունպես գրանցվել են դեպքեր, երբ ընտրողներին ընտրատեղամաս էին բերում իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչները իրենց օգտին քվեարկելու համար: Ինչպես հաղորդել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչը, կուսակցության դիտորդները գրանցել են բաց քվեարկություն իշխող կուսակցություններից մեկի օգտին Ծովակ գյուղում: Բացի այդ, գրանցվել են ընտրողների տեղափոխման եւ իշխանական կուսակցություններից մեկի օգտին նրանց քվեարկելու դեպքեր: Իրենց հերթին, ընդդիմադիր «Հանրապետությոն» կուսակցության ներկայացուցիչները հաղորդել են, որ Արգել գյուղի ընտրատեղամասում գրանցվել է կաշառքի բաժանում ընտրողներին, բաց քվեարկություն եւ ընտրաթերթիկների լցոնում: Նրանց խոսքերով, զեզծարարությունը կատարվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների աչքի առաջ: Հայաստանի Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը հաղորդել է, որ դեռեւս չորս ահազանգ է ստացել ընտրական խախտումների մասին, դրանք բոլորը ստուգվել են: Գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Թոփուզյանը նշել է, որ բոլոր բողոքները ստուգվել են: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հաղորդել էնաեւ, որ տվյալ պահին ԿԸՀ-ն երեք ահազանգ է ստացել ընտրությունների խախատումների մասին, սակայն ստուգումից հետո պարզվեց, որ ահազանգերից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է Ինտերֆաքսը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |