Սոֆիայի «Զանգեր» հուշահամալիրում տեղադրվել է Հայաստանի զանգը

Սոֆիայի «Զանգեր» հուշահամալիրում տեղադրվել է Հայաստանի զանգը

PanARMENIAN.Net - Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է Սոֆիայի «Զանգեր» անունը կրող հուշահամալիրում Հայաստանը ներկայացնող զանգի տեղադրման արարողությունը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Բուլղարիայի պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, որը համառոտ ներկայացրել է անկախության 25 տարվա ընթացքում Հայաստանի ձեռբերումներն ու դեռևս առկա մարտահրավերները:

«Զանգեր» կոչվող համալիրը, որը կառուցվել է դեռևս 1979 թվականին, նվիրված է աշխարհում խաղաղության հաստատմանն ու պահպանմանը: Այստեղ ներկայացված են շուրջ հարյուր երկրի և միջազգային կազմակերպության կողմից տեղադրված խորհրդանշական զանգեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---